Նյու Յորքում ահաբեկչություն է կանխվել

Հրապարակող՝

Իտալիայում 120 մարդ է ձերբակալվել մաֆիոզ գործունեության մեջ մեղադրանքով

Ամենադիտվածներ

Նյու Յորքում հինգշաբթի կալանավորվել էր Քվինս շրջանի բնակիչ 19-ամյա Էվիս Չադհերին՝ հանուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկչական հարձակումներ ծրագրելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Բրուքլինի դաշնային դատարանը մեղադրանքի կետերից մեկով Չադհերիին մեղադրել է նշված կազմակերպությանը նյութական օժանդակություն ցուցաբերելու փորձի մեջ:

Ըստ մեղադրող կողմի՝ Չադհերին շփվել է ՀԴԲ քողարկված գործակալների հետ և նրանց ասել, որ պատրաստվում է հանուն ԻՊ-ի ահաբեկչական հարձակում իրագործել և կատարածը տեսանկարահանել, որպեսզի ուրիշներին էլ ոգեշնչի:

Նշվում է, որ Չադհերին ԱՄՆ քաղաքացի է, սակայն ծագումով Պակիստանից է: Նա ծրագրել էր հարձակումներ կատարել Քվինս շրջանի 2 մարդաշատ վայրում՝ տոնավաճառում և հետիոտնային կամրջի վրա:

Ամենաթարմ