Նախագիծը նաև արգելում է ՀՀ-ում «լոխոտրոնների» գոյությունը». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։

Ծրագիրը ներկայացնող Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նշեց, որ կետերից մեկը վերաբերում է գազալցակայաններում և այլ տեղերում դրված սարքավորումներին: Պատգամավորն ասաց, որ ըստ նախագծի դրանք արգելվելու են։

«Այս կետով ընդհանրապես արգելվում է Հայաստանի Հանրապետությունում այդ «լոխոտրոնների», ես չեմ վախենա էդ բառից` «լոխոտրոնների» գոյությունը», – ասաց Սիմոնյանը։

Մի շարք այլ սահմանափակումների թվարկելուց հետո Ալեն Սիմոնյանն հավելեց, որ այս սահմանափակումները խախտելու յուրաքանչյուր դեպքի համար սահմանվելու է 500 հազար դրամ տուգանք։

Ամենաթարմ