Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է պատշգամբից ընկնելու պատճառով. The Sun

Հրապարակող՝

Արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է պատշգամբից ընկնելու պատճառով. The Sun

Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էզեկիել Էսպերոնը մահացել է` ընկնելով 6-րդ հարկի պատշգամբից: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Էսպերոնին հասցրել են Բուենոս Այրեսի հիվանդանոց, բայց կյանքը փրկել այդպես էլ չի հաջողվել:

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Բուենոս Այրեսի թաղամասերից մեկում երեկույթի ժամանակ գիշերը ժամը 3-ի սահմաններում:

Ֆուտբոլիստն ընկերների հետ պատշգամբում է եղել, հենվել է բազրիքին, բայց այն լավ ամրացված չի եղել:

Էսպերոնը պրոֆեսիոնալ կարիերան սկսել էր արգենտինական «Օլլ Բոյզ» ակումբում: Հետո հանդես եկել Բրազիլիայում ու Մեքսիկայում: Նրա վերջին ակումբը մեքսիկական «Ատլանտեն» էր:

Ամենաթարմ