ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է.
«ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Այցի ընթացքում նախարարը կհետևի միջպետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման ընթացքին, կծանոթանա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»
ՓԲԸ կողմից վերակառուցվող ենթակայանների շինաշխատանքներին:
Հոկտեմբերի 16-ին Կապանում նախարարը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ»:
https://www.facebook.com/arminemush/posts/2830091323667794

