fbpx
Իրավական

Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը Արսեն Թորոսյանն է․ Factor.am

Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։

Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։

Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Խաչատրյանը ՊՎԾ-ում զբաղեցրել է առանցքային պաշտոն, նա գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է։

Գևորգ Խաչատրյանին ԱԱԾ-ն ազատ է արձակել ապրիլի 4-ին, մասնավորապես, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գևորգ Խաչատրյանը ազատ արձակվելուց հետո փոխել է իր հեռախոսահամարը, բնակության հասցեն,   աշխատանքից ազատման  դիմումն էլ փոստով է ուղարկել։ Ի դեպ,  մեր տեղեկություններով նա նախկինում աշխատել է ՊՆ-ում, սակայն,  գնումների գործընթացում տեղ գտած ինչ-ինչ բացթողնման պատճառով  ազատվել է աշխատանքից, ավելին՝ այդ հարցով ծառայողական քննություն է նշանակված եղել։

Պարզելու համար այս տեղեկատվության իսկությունը՝ Factor.am-ը պաշտոնական հարցմամբ դեռ  անցած շաբաթ դիմել է ՊՆ, որտեղից, սակայն, մեր շատ պարզ հարցերին պատասխանելու համար խնդրել են երեսուն օր ժամանակ։

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երկրորդ անձը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանն է։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քր․ օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Factor.am-ի աղբյուրի պնդմամբ, որպեսզի Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տա, նրա դեմ ընտանիքի անդամներից մեկի հետ կապված  կոմպրոմատներ են օգտագործվել։ Ուշագրավ է, որ Ադյանի փաստաբանը Factor.am-ին ասաց, որ իր պաշտպանյալն իրեն արգելել է շփվել լրատվամիջոցների հետ և որևէ  տեղեկություն փոխանցել։

Այսպիսով՝ արձանագրենք, որ Սանասարյանի դեմ ցուցմունք տված վերոնշյալ երկու անձն էլ այս պահին գտնվում են ազատության մեջ։ Երեկ Դավիթ Սանասարյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե արդյոք ազատ արձակվելուց հետո նշված անձինք հանդիպել են իր հետ, ասաց, որ ոչ, ինքը նման ցանկություն էլ չունի․ «Այս գործով կարգավիճակ ունեցող անձանց հետ սկզբունքորեն չեմ հանդիպելու»։

Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ