Վիսենտե դել Բոսկեն գովասանքով է խոսել Լիոնել Մեսսիի մասին:
«Եթե խոսենք երազանքների մասին՝ կցանկանայի մարզել Մեսսիին: Ես աշխատել եմ Մեսսիի, Զիդանի, Ռոբերտո Կառլոսի, Ռեդոնդոյի հետ: Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են եղել, պարզապես ֆանտաստիկ:
Մեսսին նրանց հետ նույն մակարդակին է կամ ավելի բարձր: Լեոն կատարյալ է բոլոր տեսանկյուններից: Նա այնպիսի որակներ ունի, որոնք ոչ ոք չունի»,- Վիսենտե դել Բոսկեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն: