fbpx
Քաղաքականություն

ՔՊ-ն հունիսի 15-ի համագումարում վարչության նոր կազմ կընտրի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը կընտրվի հունիսի 15-ին կայանալիք համագումարում: Կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշեց, որ վաղաժամ է խոսել նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին:

«Ես ընդամենը ապագա վարչության անդամության թեկնածու եմ ու խոսել վարչության նախագահի պաշտոնի մասին, վաղաժամ է: Հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնը: Իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում այդ այն զբաղեցնում է փոխնախագահը: Իսկ ՔՊ-ի փոխնախագահը հիմա ես եմ: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ հունիսի 15-ին տեղի է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասաց նա:

Նա նշեց, որ յուրաքանչյուր կուսակցության ներսում պետք է լինի առողջ մրցակցային գաղափարական պայքար յուրաքանչյուր ընտրությունից առաջ, յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացի իր նպատակները, ցանկությունները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ