Ծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին համաձայն MMA- ի կանոնների ՝ թույլտվություն է ստացել մենամարտ անցկացնելու:
«Կցանկանայի՞ մենամարտել MMA-ում: Դե իհարկե: Եթե զբաղված չլինեմ, մինչև Սուրբ Ծնունդը հաստատ մենամարտ կունենամ:
Ես 2012 կամ 2013 թվականներին առաջարկ եմ ստացել Դենի Ուայթի կողմից ՝ մենամարտելու Քեյն Վելասկեսի հետ: Ակնկալում եմ, որ կպայքարեմ MMA-ում, բայց ոչ UFC-ում: Նախ անհրաժեշտ է գտնել համապատասխան զոհին:
Մենամա՞րտ Քոնորի հետ: Խե՞նթ եք։ Ես շատ ավելին եմ, քան Մաքգրեգորը: Եթե իմ փոխարեն հինգ Քոնոր և տասը Ֆլոյդ Մեյվաթերս դնեք, նոր ճիշտ կստացվի»,- ասել է Ֆյուրին։
Future in MMA? 😉@Tyson_Fury receives a lesson in kickboxing at @MTKGlobal 🔥 pic.twitter.com/i22l2W2Txe
— Boxing on TNT Sports (@boxingontnt) January 17, 2019
Հոկտեմբերի 31-ին Սաուդյան Արաբիայում Ֆյուրին WWE-ում կմրցի ըմբիշ Բրաուն Սթրոմենի դեմ:

