Լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար․ Սիփան Փաշինյան

Հրապարակող՝

Լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար․ Սիփան Փաշինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այս անգամ լավ նորություն ունեմ սահմանամերձ նոյեմբերյանցիների համար:

Սիրելիʹ նոյեմբերյանցիներ, ասֆալտապատող կազմակերպություններից մեկի սեփականատերը լավ լուր հայտնեց, որ ուզում է (ոչ առաջին անգամ է նման բան անում) իր կողմից նվեր անի համայնքին՝ ասֆալտապատելով որոշ տարածքներ։ Միասին այցելել ենք Նոյեմբերյան, ծանոթացել բազմաբնակարան շենքերի բակերում տիրող վիճակին, և որոշվել է որպես նվեր Նոյեմբերյան համայնքին, ասֆալտապատել հետևյալ շենքերի բակերն ամբողջությամբ:

Տերյան 1
Տերյան 3
Տերյան 5
Տերյան 7
Տերյան 9
Դպրոցականների 44:
Այս շենքերի բակում անձրևոտ եղանակին հնարավոր չի լինում քայլել առանց ցեխոտվելու»:

https://www.facebook.com/pashinyan.sipan/photos/a.1284068681686558/2529544257138988/?type=3&theater

Ամենաթարմ