fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է․ Ղարիբաշվիլի

Վրաստանի բնակչությունը պետք է իրատեսական սպասելիքներ ունենա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հեռանկարներից: Այս մասին հայտարարել է  Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված ՆԱՏՕ-ի 13-րդ համաժողովի արդյունքները:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին և այդ դաշինքից մեր սպասելիքներին, ապա մենք պետք է մեր երկրի քաղաքացիների մոտ ճիշտ ակնկալիքներ ձևավորենք: Չի կարելի մարդկանց հուսադրել, կեղծ սպասելիքների մթնոլորտ ստեղծել, հետո հուսախաբ անել նրանց: Դա շատ մեծ սխալ է, որ թույլ է տրվել նախորդ իշխանությունների կողմից»,-նշել է նա:

Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում կարևորը համբերությունն է:

«Մենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցության պայմաններում շատ ճիշտ քաղաքականություն ենք որդեգրել: Մենք նաև բավական արդյունավետ քաղաքականություն ենք իրագործում հասարակության տեղեկացվածության տեսանկյունից: Պարզապես հարկավոր է համբերատար լինել` միաժամանակ պատրաստ լինելով անդամակցությանը», – ասում էր Իրակլի Ղարիբաշվիլիին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ