Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայից հայտարարել են, որ Նեյմարը հոգեբանորեն պատրաստ չէ Ամերիկայի Գավաթի խաղարկությունը:
«Կարծում եմ՝ Նեյմարը մեզ կարող է խնդրել և չմասնակցել մրցաշարին: Հոգեբանական տեսանկյունից նա պատրաստ չէ խաղալ և պատասխանել լրագրողների հարցերին»,- Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխանախագահ Ֆրանցիսկո Նովելիտոյի խոսքը մեջբերել է AS-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը մեղադրվում է բռնաբարության մեջ: