Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է օրերն անցկացնում կարանտի ժամանակ։
Նա Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է։ Ռուբինան Instagram-ի էջում լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ կիսվել է խոհարարական հմտություններով։
Օգտատերերից մեկի հարցին՝ արդյո՞ք գաթա է, նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ պատրաստել է հրեական հալա:
Մոդելը նշել է, որ զբաղվում է նաև նկարչությամբ՝ խոստովանելով, որ արդեն գրեթե 2 տարի չի նկարել և ուրախ է, որ վերսկսել է:

