Հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ընթացքում, անդրադառնալով Կառավարության հասցեին հնչող քննադատություններին, ասաց.
«Ասում են՝ կառավարության կառուցվածքի փոփոխությունը տևեց 6-7 ամիս, քանի որ սկզբնական շրջանում մեծ ալեկոծություն առաջացավ, թե՝ ինչ է տեղի ունենում: Այս ընթացքում հրապարակային և ոչ հրապարակային քննակումներ եղան, կառավարությունն ավելի մանրամասն ներկայացրեց իր դիրքորոշումը, և տեսեք՝ կառուցվածքի փոփոխությունը տեղի ունեցավ առանց ցնցումների, հանգիստ-հանդարտ»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ Կառավարության այս կառուցվածքն այն կառուցվածքն է, որ պետք է աշխատի: Վարչապետն ասաց, որ կան գաղափարներ, որ հետագայում էլ պետք է շարունակվեն, սակայն ուզում է արձանագրել, որ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծումները:
Փաշինյանը նշեց՝ տնտեսական մասով, համենայն դեպս, կան ազդակներ, որ ցույց են տալիս՝ այն փիլիսոփայությունը, որ դնում են տնտեսական զարգացման հիմքում՝ որպես մոդել, սկսում է աշխատել: Վարչապետը հավելեց, որ դա չի աշխատում այս պահին, այն մասշտաբները չունի, որ իրենք կցանկանային, բայց սկսում է աշխատել: