fbpx
Աշխարհ

Պոմպեոն ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել Իրանի դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Պոմպեոն ասել է, որ բոլորի հետ քննարկելու են ռազմավարական ուղիները` ստեղծելու գլոբալ կոալիցիա, որը կազմված կլինի ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլ նաև եվրոպական ու ասիական պետություններից:

Պոմպեոյի խոսքով՝ կոալիցիան նպատակ կունենա զսպել «ահաբեկչության հովանավոր աշխարհի ամենամեծ» երկրին:

Պետքարտուղարը նաև կրկնել է ԱՄՆ նախագահ Թրամփի և փոխնախագահ Փենսի խոսքերը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Իրանի հետ:

Երկու երկրների մեջ լարվածությունը ավելի էր սրվել, երբ օրեր առաջ Իրանի «Իսլամական հանրապետության պահապանների կորպուսը» հայտարարել էր ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Իրանական կողմը պնդում է, որ ամերիկյան սարքը եղել է Իրանի օդային տարածքում, իսկ ամերիկյան կողմի պնդմամբ՝ անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ