Չինուհին 300 մետրից թռչում է իր գործընկերներին տաք սնունդ հասցնելու համար

Չինաստանի հարավ-արևմուտքի լեռնային տեղանքներից մեկում սնունդ առաքող կինն ամեն օր թռչում է 300 մետր բարձրությունից լեռան ստորոտում իր գործընկերներին տաք ուտելիք մատակարարելու համար։ Այսպիսով՝ նա խնայում է շուրջ կես ժամ առաքման համար։ Այս մասին հայտնում է The Beijing News-ը:

Չունցին նահանգում լոգիստիկայի բաժնի երիտասարդ աշխատակցուհի Վան Թաինդին պետք է ամեն օր սնունդ առաքի ավելի քան 200 գործընկերներին, որոնք աշխատում են լեռան ստորոտում:

Գործընկերներին տաք սնունդ հասցնելու երաշխավորության համար կինը որոշել է առաքել այն բանջի ջամփինգի միջոցով, որը տևում է երկու րոպե երեսունի փոխարեն, որը պահանջվում է մեքենայով առաքելու համար:

 

Ամենաթարմ