Մայիսի 18-ից 22-ը ադրբեջանական բանակը պլանավորում է լայնածավալ օպերատիվ մարտավարական զորավարժություններ անցկացնել:
Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 10.000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համալիր, բազմակի հրթիռային համակարգեր և ականանետեր, բանակի և առաջնային ավիացիայի մինչև 30 միավոր, ինչպես նաև տարբեր նպատակների անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների ընթացքում մշակվելու ենմարտական պատրաստության, օպերացիաների պլանավորման և համակողմանի աջակցության և մի շարք այլ հնարավորություններ:
Հայտնենք, որ նախատեսվում է զորքերի օգտագործում ընտրված ուղղություններով, հրթիռային ուժերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային հարվածներ, ինչպես նաև ճշգրիտ միջոցների օգտագործում թշնամու զորքերի օպերատիվ զորաշարվածության ողջ խորությամբ:

