Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ Երևան քաղաքի պոլիկլինիկաններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն ը տեղեկացնում է.
«Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓ
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին,
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:
Միաժամանակ՝ կրկին խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219117201906666&id=1405208089

