Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

Հրապարակող՝

Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը:

Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր Ուելսի «Քարդիֆ Սիթի» ակումբ: Հունվարի 22-ին նա փոքրիկ, մեկշարժիչանի ինքնաթիռով տեղափոխվում էր Բրիտանիա՝ նոր ակումբին միանալու համար, սակայն թռիչքից որոշ ժամանակ անց ինքնաթիռն անհետացել էր ռադարների տեսադաշտից:

Երկու օր տևած որոնումներից հետո տեղական ոստիկանությունը որոշել էր դադարեցնել աշխատանքները, քանի որ ֆուտբոլիստի և օդաչուի կենդանի մնալու հավանականությունը շատ ցածր էր գնահատել: Դրանից հետո երկրպագուներն ու Սալայի ֆուտբոլիստ գործընկերները դրամահավաք էին սկսել մասնավոր որոնողական աշխատանքներ պատվիրելու համար: Հավաքվել էր գրեթե 300 հազար ֆունտ, սակայն ֆուտբոլիստին կենդանի հայտնաբերել այդպես էլ չստացվեց:

Ամենաթարմ