ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ:
«Հարգելի գործընկերներ,
Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4471465139545220&id=100000453356168

