Գերմանիայում հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտից մնացած 500 կգ-անոց ռումբ

Շինարարական աշխատանքների ընթացքում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում Երկրորդ աշխարհամարտից մնացած 500 կգ-անոց ռումբ է հայտնաբերվել:

Իշխանությունները Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգու և Եվրոպական կենտրոնական բանկի շենքի շրջակայքից ավելի քան 16 հազար մարդու են տարհանել:

Մասնագետներ ռումբը վնասազերծել են մի քանի ժամվա ընթացքում և մարդիկ վերադարձել են իրենց տներ:

Չնայած Երկրորդ աշխարհամարտից 75 տարի է անցել, Գերմանիայի տարածքում դեռ բազմաթիվ չպայթած ռումբեր կան:

https://www.youtube.com/watch?time_continue=15&v=6lzhgjhLIYg

Ամենաթարմ