fbpx
Աշխարհ

Դա ծրագրավորված սադրիչ գաղափար էր. Բուրջունաձեն՝ Պուտինի հասցեին հնչեցված վիրավորանքների մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում ՌԴ նախագահին ուղղված հայհոյախառն արտահայտությունները: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Ըստ աղբյուրի՝ Բուրջանաձե նշել է, որ հեռուստաընկերության ներողությունը բավարար չէ իրավիճակը հարթելու համար:

«Դա պարզապես անքաղաքավարություն չէր, այլ ծրագրավորված սադրիչ գաղափար, որպեսզի վերջնական պառակտում մտցվի ռուս-վրացական հարաբերություններում»,- ասել է Բուրջանաձեն:

Վերջինս նշել է, որ համոզված է՝ տեղի ունեցածը համաձայնեցված է եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ՝ նկատելով, վրացի ժողովուրդը ցնցված է, քանի որ տեղի ունեցածն ընկալել է որպես նաև իրեն ուղղված վիրավորանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ