fbpx
Իրավական

«Ա1+»-ի հայտարարությունը Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ

«Ա1+» հեռուստաընկերության հայտարարություն է տարածել Ռոման Բաբայանի՝ «Մարտի 1-ի գործը» ֆիլմի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասված է.

«Օրերս «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց և սոցիալական հարթակներում տարածվեց Ռոման Բաբայանի «հեղինակած» «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։

«Ա1+»-ն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ ֆիլմում ամբողջությամբ օգտագործվել են «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող Մարտի 1-ի արխիվային նկարահանումները։ Բավական չէ, որ ֆիլմի հեղինակներն այդ կադրերը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, նաև օգտագործել են իրականությունը խեղաթյուրելու նպատակով։

Մենք թույլ չենք տա օգտագործել մեր հեղինակային իրավունքը, խեղաթյուրել պատմությունը։

Ստորև ներկայացվում է 2008 թվականին «Ա1+»-ի պատրաստած տեսաֆիլմը (28.03.2008)՝ կից հեղինակային հղումներով՝ որպես ապացույց, որ Բաբայանի արածը գողություն է և պատմության նենգափոխում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ