Հունիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դատավոր Ռոբերտ Պապոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։
Լրագրողներին այս մասին հայտնել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը առավոտյան 10։30–ին։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու գործ։