ընդհանուր իրավասության դատարան
Դատարանը սկսել է Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում պաշտպանները նախ ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի` երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների…
Արմեն Գևորգյանն արձագանքել է իրեն բերման ենթարկելու դատարանի որոշմանը
«Հայաստան» դաշինքի պատգամավորը արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը: Գևորգյանը ասել է, որ պարտադիր չէ իրեն բերման ենթարկեն, դատարանը կարող էր կապվել իր հետ և խնդրել ներկայանալ, և ինքը հնարավորության դեպքում, հարգելով դատարանին, կներկայանար դատարան: Նա նաև նշել է, որ դատարանը իր բացակայությունը համարում է անհարգելի:
Ընթանում է Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։ Նշենք` կորոնավիրուսիցմ ահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատարանի որոշմամբ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի նկատմամբ…
ԲԴԽ-ն որոշել է նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ մայիսի 3-ին որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: «Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիանա Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության…
Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը: Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ: Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,…
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում, նախագահությամբ Տիգրան Գրիգորյանի, պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը, որը չկայացավ, քանի որ հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար: Հայտնենք, որ հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ…
Այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում. Երեմ Սարգսյան
Հունիսի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դատավոր Ռոբերտ Պապոյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։ Լրագրողներին այս մասին հայտնել է Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով նիստը հետաձգվել է և նշանակվել վաղը առավոտյան 10։30–ին։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն…
Քաղաքացիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի. դատական նիստ. Ամուլսար
Մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի դատական նիստը: Նիստն հրավիրվել է, քանի որ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետի։ Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները: Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան…
Արմեն Սարգսյանը նոր դատավոր է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Լենդրուշ Հովհաննիսյանը: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ԲԴԽ-66-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լենդրուշ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի…
Դատարանի բակից մեկ անձ բերման է ենթարկվել
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ինչպես նաև վերջինիս ընդդիմադիրների կողմից։ Դատարանի բակից մեկ անձ է բերման ենթարկվել։ Նա Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանն է։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, հրապարակելու է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ…
Դատարանը մերժել է Իոաննիսյանի գործն ընդդեմ Նարեկ Մալյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Հայցվորը պահանջել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել: Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ…
Հետաձգվել է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը
Հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագայությամբ մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նիստը սակայն հետաձգվել է, քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակի մասին եզրակացության ձգձգվել է: Փորձագետը չի կարողացել հանդիպել Մխիթար Ավետիսյանի հետ, քանի որ նա բժշկական կենտրոնում չի եղել: Արմեն…
Լևոն Երանոսյանը ցանկանում է մեկնել ՌԴ՝ բուժման նպատակով. դատական նիստը հետաձգվեց
Այսօր, հուլիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, շարունակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատավարությունը։ Ներկայումս դատաքննության փուլն է, որի շրջանակներում հետազոտվում են գրավոր ապացույցները։ Դատական երկար չտևեց։ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը…
Առողջապահության նախկին փոխնախարարը կազատվի կալանքից
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց…














