ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։
Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։
Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի` ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը»։
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանը, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարկել էր իր բնակության հասցեն: