fbpx
Տեսանյութեր

3 տասնյակից ավելի տնտեսավարող՝ ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ ավելի քան 3 տասնյակ տնտեսավարող ԱԱՏՄ այսօրվա կասեցումների ցանկում են։ Հիմքում տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցով արձանագրված անվտանգության կանոնների խախտումներն են։ Նշվում է, որ կտրուկ նվազած կասեցումների համատեքստում սա վերջին շրջանի կասեցումների ամենամեծ թվաքանակն է։

Ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը նաև մարզերում: Դրանց թվում են մանրամեծածախ առևտրի կետեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ։

Մայրաքաղաքում ժամանակավոր արգելք է կիրառվել մեկ տասնյակից ավելի տնտեսավարողի նկատմամբ։ Մայրաքաղաքում կասեցումները հաջորդել են նախորդիվ ողջ Երևանով մեկ կատարված համաժամանակյա ուժեղացված ստուգայցին, որի արդյունքում արձանագրվել էին համաճարակային ռեժիմի շեղումներ, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների ձևաչափերի անհամապատասխանություն, որոշ դեպքերում նաև բացակայություն, չի պահպանվել փակվող աղբամաններ ունենալու, դիմակ կրելու պահանջը։ Արձանագրվել են նաև ախտահանումը պատշաճ չիրականացնելու դեպքեր։

Ուշագրավ է կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում վարսավիրանոցների և գեղեցկության սրահների մեծ թիվը թե՛ մարզերում, թե՛ Երևանում։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/3816588415022803

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ