ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

Հրապարակող՝

Գագիկ Խաչատրյանը ՀՔԾ-ում քննվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունի

Ամենադիտվածներ

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

Ամենաթարմ