NBA-ի նախկին գերաստղ Կարիմ Աբդուլ-Ջաբարը, որը պատմության ամենաշատ միավոր հավաքած բասկետբոլիստն է, խոսել է Լեբրոն Ջեյմսի մասին.
«Մի փոքր զայրացած եմ, որ Ջեյմսը մասնակցում է այս երևայական խաղին, որի նպատակն է` պարզելու, թե որ սուպերուժն է ամենալավը. ցատկելու կարողությունը, թե անտեսանելի լինելու հնարավորությունը:
Ինձ հաճախ են հարցնում` ով է աշխարհի լավագույն բասկետբոլիստը և իմ պատասխանը միշտ նույնն է: Խաղն այնքան է փոխվել իր ստեղծման օրվանից, որ դժվար է համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին: Այնպես որ, կներես Լեբրոն, սակայն դու պատմության լավագույն բասկետբոլիստը չես, քանի որ լավագույնն ինչ-որ առասպելական երևույթ պետք է լինի:
Իհարկե, Ջեյմսը իր սերնդի հերոսն է և ժամանակակից բասկետբոլում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Նման պատվի նա իհարկե արժանացել է: Պետք չէ վիճել այդ թեմայով»,- Աբդուլ-Ջաբարի խոսքը մեջբերում է Newsweek-ը:
Հաղորդում է armsport.am-ը։