ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։
«Սկսենք Ռոմանոսից։ Ուրեմն Ռոմանոսը՝ որպես մարզի երիտասարդ, գործունեություն էր ծավալում, էնտեղ շտաբ եմ ես վերցրել, նշանակել եմ իրեն շտաբի պետ, էդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո բերել եմ ինձ օգնական ու շարունակական»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Նա հիշեցրեց Կոտայքի մարզպետի խոսքերը, թե Միքայելյան Սասունը չի մասնակցել, դրա համար ենք պարտվել։ Պարտվե՞լ, «էն Մաուգլիի միջի շակալի պես Акела промахнулся»։
«Ուրեմն ի՞նչ ա եղել Աբովյանի ընտրությունների հետ կապված, թեկնածությունն է առաջարկվել իր կողմից, այսինքն՝ ինքն ուզեցել ա մարզում դառնա դեմք (Ռոմանոս Պետրոսյանը-խմբ.), թեկնածու ա բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քվերակել։ Եվ ես չեմ խառնվել ընտրություններին, ընդհանրապես չեմ էլ միջամտել, այսինքն՝ պահել եմ ՔՊ կարգուկանոնը։ Պլյուս դրան՝ ես ասել եմ, որ ճանաչում եմ ներկայիս Գրիգորյանին՝ ներկային և նախկին գործող քաղաքապետին»։
ԱԺ պատգամավորը հավելեց, որ ինքը ասել է, որ պետք չի տանել ցնցումների․
«Ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ ա և էն քաղաքապետներից մեկն ա, որ բյուջեն կատարել ա 104-105 տոկոսով, այսինքն` բյուջեն գերակատարել ա։ Էսօր ՀՀ-ում նման բան չի եղել։ Էս ա եղել ընդհանուր իրավիճակը»։
Սասուն Միքայելյանը հատուկ շեշտեց, որ ինքը չի խառնվել ընտրություններին, ՔՊ-ին թիկունքից չի խփել և ավելացրեց․
«Իսկ Աբովյանի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով, որովհետև ինքը անձնավորեց իր դերակատարությունը ընտրություններում։ Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու»,- հավելեց Սասուն Միքայելյանը։