ռոմանոս պետրոսյան
Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ը կպետականացվի
ՀԷՑ-ի պետականացումը մտնում է նոր փուլ, որը կբերի ոլորտի բարելավման։
ՀԷՑ-ի տվյալների բազայի ջնջումը հավելագրումների ապացո՞ւյց
ՀԷՑ-ի 2018-2024 թթ. տվյալների բազան ջնջվել է, ինչը թաքցվել է իրավապահներից և ՀԾԿՀ-ից՝ լիցենզիայի խախտման հիմք դառնալով։
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից․ Պետրոսյան
Նոյեմբերի 18–ին Հայաստանի էլեկտրական ցանցերի մասով ավարտվում է վարույթը, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա 10 օրում պետք է նիստ գումարի։ ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն այսօր․․․
Խոսրովի անտառում տրվել է էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ ՀՀ…
Կոտայքի մարզում սոցիալական աջակցության նախաձեռնությունները շարունակվում են
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ արտակարգ դրությամբ պայմանավորված մի շարք համայնքներում ախտահանման աշխտանքները շարունակվում են, ինչպես նաև իրականացվում են մի շարք սոցիալական ծրագրեր: Նա մասնավորապես գրել է. Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: ➡️Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի,…
Կոտայքի մարզպետը դիմել է վարչական դատարան
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/» N10 արձանագրությունը, որով արձանագրվել է ավագանու թվով 6 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման…
Կոտայքի մարզպետն այցելել է Ծաղկաձոր
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետը նախ ծանոթացել է Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Նշենք, որ պետական բյուջեի աջակցությամբ իրականացվում են ներհամայնքային փողոցների հիմնանորոգման և մայթերի լայնացման աշխատանքներ: Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%)…
Ռոմանոս Պետրոսյանը դիմել է Կոտայքի մարզի դատախազին
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի 2019թ․սեպտեմբերի 23-ի «Քասախ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին» N 567 որոշման իրավաչափությունը: Նշված որոշումը կայացնելու լիազորությունը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով վերապահված է համայնքի ավագանուն՝ այն է․ «1. Համայնքի ավագանին սույն օրենքով սահմանված կարգով` 5)…
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքը շուտով խմելու ջուր կունենա
Սեպտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցով Լեռնանիստ բարձրլեռնային համայնքում էր: Լեռնանիստում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են խմելու ջրի խորքային հորի հորատման և ջրավազանի վերանորոգման աշխատանքներ: Շահած պայմանագրի արժեքն է 16.380.000 դրամ, որից 70%-ը պետության ֆինանսավորման չափն է, 30%-ը՝ համայնքի: Աշխատանքների շրջանակում նախատեսվում է հորատանցքի հորատում…
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում կկառուցվեն մանկապարտեզներ
Կոտայքի մարզի մի շարք համայնքներում նոր մանկապարտեզներ կկառուցվեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նոր մանկապարտեզ կկառուցվի Գեղաշեն համայնքում. «Գեղաշեն համայնքը վերջապես մանկապարտեզ կունենա. 4350 բնակիչ ունեցող Գեղաշեն համայնքում եմ: Այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է մանկապարտեզ, վաղը մեկնարկում են հողային աշխատանքները: Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%:…
Ծառուկյանին չհրավիրելու որոշումը եղել է քաղաքական․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Կոտայքում կայացած «Իմ քայլը՝ հանուն Կոտայքի» տնտեսական ֆորումին չի հրավիրվել Կոտայքի տեր ու տիրակալ Գագիկ Ծառուկյանը։ Միջոցառման կազմակերպչական հարցերով զբաղվել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և անձամբ Ծառուկյանին չհրավիրելու որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է քաղաքական։ Բայց դրա փոխարեն հրավիրել են Ծառուկյանի մորը՝ տիկին Ռոզա Ծառուկյանին։ Մեր հարցմանը՝ ինչո՞ւ Գագիկ…
Այսինքն՝ հելնենք, իրար հետ վազե՞նք առավոտը, ի՞նչ համագործակցություն. Սասուն Միքայելյան
Այսյօր ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, դեռ խնդիրներ կա՞ն, ասաց. «Ես Հայաստանում ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա»: Հարցին՝ այդ դեպքում համագործակցո՞ւմ են մարզպետի հետ, Միքայելյանն արձագանքեց. «Այսինքն՝ հելնենք, իրար հետ վազե՞նք առավոտը, ի՞նչ…
Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես-համաժողովը
Այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք: Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը…
Գոշ գյուղի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից․ միայն երկուսն ունեն ձեռքի կոտրվածք
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վթարի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժզննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի և մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ…












