Տիգրան Աբրահամյանը առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կծանոթանա սահմանային իրավիճակին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։

«Հանձնաժողովը խումբ կամ խմբեր կձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ կիրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածում։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին»,- նշել է Աբրահամյանը։

 

Ամենաթարմ