Աբխազիայի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են սկսել, որոնց նպատակն է բարձրացնել զորքերի և շտաբերի մարտական պատրաստվածությունը՝ հանկարծակի ծագող խնդիրների լուծման դեպքում, հայտնել է Աբխազիայի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զորավարժությունների բոլոր փուլերում կմշակվեն ու կիրականացվեն բարդ խնդիրներ՝ իրականին առավելագույնս մոտ մարտական պայմաններում. զորավարժություններն անցկացվում են անընդհատ զարգացող օպերատիվ իրավիճակի ֆոնին։
Զորավարժություններին ներգրավված են ինչպես Աբխազիայի ԶՈՒ, այնպես էլ ուժային կառույցների ստորաբաժանումները։
«Շտաբերի և զորքերի բոլոր գործողություններն իրականացվում են Աբխազիայի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ մարտական պատրաստության պլանի համաձայն»,- նշված է հաղորդագրությունում: