fbpx
Աշխարհ

Աբխազիայում թմրանյութերի շրջանառության համար մահապատիժ կսահմանվի

Աբխազիայում մեծ քանակությամբ թմրանյութերի արտահանման և ներկրման համար պատժի ամենամեծ չափ է որոշվել մահապատիժը:

Աբխազիայի խորհրդարանը երկրորդ լսումների վերջում միաձայն կողմ է քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն` մեծ քանակությամբ թմրանյութեր պահելու համար կկիրառվի ցմահ բանտարկությունը, պատժի հատուկ ձև կլինի մահապատժի ենթարկելը:

Նույն հոդվածի համաձայն` դատապարտվածներին ներում չի շնորհվի:

Օրինագծի նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարի 1-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ