fbpx
Աշխարհ

Սա ժողովրդավարության դաս է ողջ աշխարհի համար. Էրդողանը՝ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է արել Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրությունների մասին.

«ՏԻՄ ընտրություններն ավարտվել են: Օրակարգում միայն ԿԸԿ-ում բողոքների քննության իրավական հարցն է: Մարտի 31-ի ընտրությունների հետ կապված վերջնական որոշումը կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և հարցը փակված կհամարվի: «Ժողովրդի միություն»-ը (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնակցությամբ դաշինք) ստացել է է 53․3 տոկոս ձայն, այն հաղթանակ է տարել Ստամբուլի 39 ընտրատեղամասերից 25-ում: Ընտրություններին մասնակցության հայտը հասել է 83%-ի: Սա ժողովրդավարության դաս է ողջ աշխարհի համար, իսկ Արևմուտքի՝ մեր ներքին գործերին խառնվելու փորձերն անընդունելի են»,- ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ