ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ վերսկսվել են երեկ Աճանան գետը նետված քաղաքացու որոնողական աշխատանքները:
«Ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ․ մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։