3,5 մլն դոլար նախնական գնով աճուրդի է հանվել ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն աստղ Էլիզաբեթ Թեյլորի զմրուխտագույն Rolls Royce մեքենան, որը հատնի է նաև «Կանաչ աստվածուհի» անունով: Այս մասին հաղորդում է luxurylaunches.com-ը:
Ըստ աղբյուրի՝ մեքենան հաջորդ ամիս աճուրդի կհանվի Միացյալ նահանգների Pierre հյուրանոցում: Աճուրդի կազմակերպիչներն ակնկալում են, որ գնորդները մեքենայի համար 3,5 միլիոն դոլար և ավելի գումար կվճարեն:
Նշվում է, որ մեքենան հիանալի վիճակում է: «Այս մեքենան արժե մոտ 600 000-ից 700 000 դոլար: Ժամանակին կաբրիոլետի ընդամենը 20 օրինակ է եղել, որն ավելի հազվագյուտ և թանկարժեք է, քան սեդանը: Ի տարբերություն Էլվիս Փրեսլիի, որը երբեմն առավոտյան մեքենա էր գնում և նույն օրը մեքենան ընկերներին տալիս, Թեյլորն այդ մեքենան ունեցել է ավելի քան 20 տարի և հազվադեպ է օգտագործել»,- հայտնել է Guernsey’s աճուրդի տան հիմնադիր Արլան Էթինգերը: