fbpx
Աշխարհ

Ադամ Շիֆը ստում է․ Սպիտակ տունը մեղադրանքներ է հնչեցնում

Սպիտակ տունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին մեղադրել է ստի մեջ: Վերջինս Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում հանդես է եկել ելույթով։ Այս մասին Սպիտակ տունը գրել է Twitter սոցիալական կայքում:

Վարչակազմից նաև հայտնել են, որ սկանդալային հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի խնդրել հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու դեմ:

«Ադամ Շիֆը ստում է, թե նախագահ Թրամփը հետաձգել է նախագահ Զելենսկու հետ հանդիպումը: Նախագահ Թրամփը Զելենսկուն Սպիտակ տուն է հրավիրել՝ առանց որևէ նախապայմանի, այն էլ երեք անգամ՝ ապրիլի 21-ին, մայիսի 29-ին և հուլիսի 25-ին: Առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպել են ՄԱԿ-ում»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախօրեին Սենատում լսումներ են սկսվել Թրամփի պաշտոնանկության գործով: Որոշում է ընդունվել արագացնել ընթացակարգը, որը կտևի մոտ երկու շաբաթ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ