fbpx
Աշխարհ

Brexit-ը տեղի կունենա հունվարի 31-ին․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին: Այս մասին հայտարարություն է տարածել վարչապետի դիվանատունը։

«Խորհրդարանն ընդունեց Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, և դա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին, և առաջ կգնանք որպես մեկ ամբողջություն»,- ասել է Ջոնսոնը։

Բրիտանիայի վարչապետը հորդորել է վերջ դնել Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների վեճերին եւ կենտրոնանալ թագավորության հրատապ խնդիրների լուծման, հանցավորության դեմ պայքարի եւ հիվանդանոցների աշխատանքի բարելավման վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ