Աշխարհահռչակ երգչուհի Ադելը Vogue-ի յութուբյան «73 Հարց» շոուում տված հարցազրույցում խորհուրդներ է տվել բոլոր սկսնակ երաժիշտներին։
«Պահպանեք ձեր սիրտը և այնպես արեք, որ երաժշտությունը «վտանգավոր» լինի: Ես ապրում եմ այս սկզբունքով»,- ասել է Ադելը:
Երգչուհին նաև ասել է, որ եթե կարողանար իր հետ հանդիպել 19 տարեկանում (այն տարիքում, երբ թողարկվեց Ադելի առաջին «19» ալբոմը), ինքն իրեն կասեր, որ տարիների ընթացքում կյանքի հանդեպ իր սերն ավելի ու ավելի կպակասի: