Ադելն այն կարծիքին է, որ անձնականը պետք է անձնական մնա: Գորգարար Սայմոն Կոնեկիից բաժանվելուց հետո երգչուհին անհետացավ տեսադաշտից եւ գրեթե չի խոսեց գործարարից բաժանվելու մասին։ Սկսեց ստեղծագործել, իսկ իր ապրումները տեսանք իր երգերում։
Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ Ադելն անկեղծանալով խոստովանել է, որ ամուսնալուծությունն իր համար շատ դժվար է եղել, անգամ դիմել է հոգեբանի։ Ավելի ուշ երգչուհին կարողացել է վերապրել բաժանումն ու վերադարձել է բեմ։ Զբաղվածության պատճառով հրաժարվել մասնագետի ծառայություններից, միայն վերջերս է կարողացել վերադառնալ թերապիային։
«Ես ուզում եմ համոզվել, որ լավ եմ: Ինձ սա պետք է, որպեսզի ձեզ տամ այն ամենը, ինչ կարող եմ»,- ասել է Ադելը։