Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների հանդիպման հնարավորության մասին։ «Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Եթե այն տրվի, մենք լիովին պատրաստ ենք, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի», — նշել է Ուրալօղլուն։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը նշել է նաև, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով, և Ադրբեջանի հետ իրականացվել է «բավականին համակարգված աշխատանք»։
Ինչպես տեսնում ենք, Թուրքիայի պաշտոնյայի կողմից որեւէ կաշկանդվածություն չկա անգամ ՀՀ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների կապակցությամբ մատնանշելու «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

