եռակողմ հանդիպում
Ադրբեջանի համաձայնությունից է կախված Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների հանդիպման հնարավորության մասին։ «Եռակողմ հանդիպումը հնարավոր է միայն Ադրբեջանի համաձայնության դեպքում։
Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Ասադի մասնակցությամբ
Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի համատեղ քայլերի օգտին, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում ցամաքային նոր հակաահաբեկչական գործողություն անցկացնելու Թուրքիայի ծրագրերին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել այդ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, այնուհետև պաշտպանության նախարարների հանդիպումներ։ Այդ քննարկումների արդյունքներով կարելի է խոսել ղեկավարների հանդիպման մասին: Ես պարոն…
Նախապատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ հանդիպում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման եռակողմ հանդիպում նախապատրաստվում է։ Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։ Հաստատել են հավատարմությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:…
Պուտինը ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է եռակողմ հանդիպման
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: Պուտինն այս մասին հայտարարել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: «Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Ես այնպես եմ հասկանում, որ հետաքրքրություն կա հանդիպելու,…
Պեսկովը խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացման ժամկետներից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Պեսկովի խոսքերը մեջբերում է RIA-ն։ Նա ևս մեկ հաստատել է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում նախապատրաստվում է, բայց նաև ընդգծել է, որ հանդիպման անցկացման ժամկետների վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։ Պեսկովի խոսքով՝ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։
Հայաստանից պատվիրակություն է մեկնում Մոսկվա․ հնարավոր է եռակողմ հանդիպում
Երկօրյա այցով Ռուսաստան է գործուղվում պատվիրակություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Բացի Գրիգորյանից պատվիրակության կազմում են՝ Դավիթ Գևորգյանը, Արմեն Ղևոնդյանը և Արմեն Սիմոնյանը։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է e-gov.am կայքում։ Հնարավոր է, որ այցի շրջանակներում տեղի ունենա՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով։
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև: Արտգործնախարարներն ընդգծեցին, որ այս եռակողմ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշել Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատեցին փոխադարձ…
Պուտինը, Ալիևը և Ռոհանին եռակողմ հանդիպում կունենան օգոստոսին
Օգոստոսին Սոչիում նախատեսվում էանցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չեբոտարևը Իրանում անցկացվող «Իրանը և Հյուսիսային Կովկասը․ համագործակցության պատմությունն ու հեռանկարները» բաց համաժողովի ժամանակ։ «Այս տարվա օգոստոսին Սոչիում նախատեսված է բարձր մակարդակի հանդիպում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի…









