Ադրբեջանի Կոբստանի շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը։
Այն տեղի է ունեցել հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով 03։37-ին, Գոբուստան կայարանից 12 կմ հարավ։ Օջախ գտնվել է 57 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,0 մագնիտուդ, դրանք չեն զգացվել բնակավայրերում։