Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է. Զախարովան՝ ԼՂ խնդրի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հանդես գալով ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը շարունակվում է», – ասել է Զախարովան` պատասխանելով Լեռնային Ղարաբաղում խաղապահ զորակազմի հնարավոր ընդլայնմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման մեխանիզների մշակմանը վերաբերող հարցերին:

Զախարովան չի մեկնաբանել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որին ժամանակ կողմերը գնահատել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Զախարովան այսօր հայտնել էր նաև, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը` Բաքու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ