fbpx
Հասարակություն

Ադրբեջան գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք էր. խնդիրն արդեն լուծված է (ԼՈւՍԱՆԿԱԱՐ)

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար է շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում են, թե Ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանեցին եղելությունը։

«Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։

Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»-պարզաբանեցին մարզպետարանից։

Մենք կապ հաստատեցինք նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշեց, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։

«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։

Կից տեղադրում ենք քաղաքացու վարորդական իրավունքի լուսանկարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ