fbpx
Աշխարհ

Բայրամովը դիմել է ՀԱՊԿ-ին հայտնելով, որ Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն ներխուժման կապակցությամբ դիմումին:

Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյխուն Բայրամովը այս դիմումը «հարցը քաղաքականցնելու փորձ» է անվանել:

Բայրամովը շտապել է կապնվել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդին Մուխրիդինի հետ, որը ներկայում նախագահում է ՀԱՊԿ-ը, և հավաստիացրել, իբրև, «ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումը չունի որևէ հիմնավորում»: Բայրամովի ներկայացմամբ՝ «Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը անհապաղ գործուղվել էր դեպքի վայր, որտեղ անցկացվել են հայ սահմանայինների հետ բանակցությունները»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «այդպիսի միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով և բանակցությունների ճանապարհով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ