Սպորտ

Նեյմարը կասկածվում է քաղաքական գործչի նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեղադրվում է Բրազիլիայում քաղաքական գործչի նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ։

Բրազիլիացի պատգամավորի օգնական, և ԼԳԲՏ ակտիվիստ Ագրիպինո Մագալյանշը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ և մեղադրել նրան՝ իր նկատմամբ զինված հարձակում կազմակերպելու մեջ։

Հայտնենք, որ սա տեղի է ունեցել Նեյմարի կողմից ենթադրյալ հոմոֆոբ դրսևորումների վերաբերյալ հրապարակումներից հետո։ Պատգամավորը նաև հայց է ներկայացրել մարզիկի փաստաբանի դեմ՝ մեղադրելով նրան սպանության սպառնալիքների համար։

ԼԳԲՏ պատգամավորը պահանջում է, որ դատարանը մեղավոր ճանաչիֆուտբոլիստին ու նրան պարտադրի 1 մլն բրազիլական ռեալ վճարել (մոտ 156 հազար եվրո)։

Ավելի վաղ Մագալյանշը հայց էր ուղարկել դատարն՝ խնդրելով հետաքննություն սկսել Նեյմարի նկատմամբ կիբերմարզիկ Տյագո Ռամոսի՝ ֆուտբոլիստի մոր նախկին ընկերոջ նկատմամբ հոմոֆոբ բնույթի խոսակցությունների համար․ նրա խոսքով Նեյմարն իր ընկերների հետ զրույցների ընթացքում նշել է, որ համասեռամոլներին պետք է սպանել և ողջ-ողջ ցցի հանել:

Այս մասին տեղեկանում ենք Lo-Bianco-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ