fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը հայկական քաղաքում ցանկանում է ստեղծել պետական արգելոց

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի կայացած լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքի նախագիծը: Այս օրինագիծը սահմանում է, որ հայկական քաղաքում կստեղծվի պետական արգլոց։

Օրենքի նախագիծը սահմանում է նաև պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված կլինեն քաղաքի վերականգնմանը, զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:

Հավելենք, որ Ադրբեջանական կողմը ցանկանում է մզկիթի վերածել նաև Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթը արդեն իջեցվել է։

Ադրբեջանը ցանկանում է վերացնել հայկական բոլոր մշակութային կոթողները և անգամ ՅՈւՆԵՍՕ-ն չի կարողանում ստիպել այս երկրին փոխել իր վանդալիզմի քաղաքականությունը պատմամշակութային կոթողների նկատմամբ։

Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ