fbpx
Արցախ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Նոյեմբերի 2-ին ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ