Նոր ակումբ է հայտնվել Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության երրորդ դիվիզիոնում։ Ակումբը կոչվել է Հայաստանի մայրաքաղաքի անունով։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։
Ակումբը «Իրևան» անունն ունի, որ մայրաքաղաք Երևանի ձևախեղված, ադրբեջանական տարբերակն է։ Մարզումներն այս ակումբն իրականացնելու է Բաքվի մոտ տեղակայված մարզադաշտերից մեկում։
2019-2020 թվականների մրցաշրջանում թիմը կխաղա «Ռեգիոնալ լիգայում»։
Նշենք, որ Ադրբեջանում նաև «Կարաբաղ» անվանումով ֆուտբոլային ակումբ կա։